«Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշմանը, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարող ենք համաձայնության գալ այս հարցում։ Սա իսկապես այդպես է։ Նախագահ Պուտինը և ռուսական կողմը պահպանում են իրենց բաց և թափանցիկ գործելաոճը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը լավ հայտնի է և՛ ամերիկացի բանակցողներին, և՛ նախագահ Թրամփին։
«Այն լավ հայտնի է նաև Կիևում։ Այս դիրքորոշումը հետևողական է»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
99 դիտում