Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չունենք. Զարեհ Սինանյան

Հայաստանի կառավարությունը Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անմիջական կապ չունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Մենք Իրանում հայ համայնքի մասին տեղեկություններ ստանում ենք Իրանից Հայաստան եկող մարդկանց շնորհիվ։ Անմիջական կապ չունենք։ Ինտերնետն ու կապի միջոցներն այնտեղ անջատված են, երեկվա տվյալներով նույնիսկ մեր դեսպանատան հետ կապ չունեինք»,- նշել է Սինանյանը։

Անդրադառնալով Իրանից հայերին Հայաստան տեղափոխելու շուրջ հնարավոր քայլերի մասին՝Զարեհ Սինանյանն ասաց. «Գիտեք, այդ հարցերն այսպես վակուումի մեջ անհնար է քննարկել։ Պետք է տեղում հասկանանք, գոնե մինիմալ տեղեկություն ունենանք, թե ինչ է կատարվում»։

Հարցին, թե Իրանից դեպի Հայաստան հոսք կա՞, Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ մեծ հոսք չկա։

 

Leave a Comment