ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի․ նույնը ակնկալում ենք նաև Իրանից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Այստեղ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը և նպատակները, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ

ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի․ նույնը ակնկալում ենք նաև Իրանից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի և նույնը ակնկալում ենք նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից։


Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելուն։


«TRIPP-ը հենց այդ արտաքին քաղաքականության շատ տեսանելի և շատ կարևոր հաջողությունն է։ Այստեղ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը և նպատակները, և այո, ես կարծում եմ, որ դա մեծ հաջողություն է», – ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն   էականորեն բարձրացնում է Հայաստանի անկախության և ինքնիշխանության աստիճանը։


Վարչապետի խոսքով՝ այս պրոցեսը շատ կարևոր գործոն է Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման համար։




Leave a Comment