https://arm.sputniknews.ru/20260115/artarvoc-depq-hndkastanum-103amja-kiny-verakendanacel-e-ir-taghumic-mi-qani-zham-araj-97779731.html
Արտառոց դեպք Հնդկաստանում. 103–ամյա կինը «վերակենդանացել է» իր թաղումից մի քանի ժամ առաջ
Արտառոց դեպք Հնդկաստանում. 103–ամյա կինը «վերակենդանացել է» իր թաղումից մի քանի ժամ առաջ
Sputnik Արմենիա
Հանգամանքների բերումով հուղարկավորության օրը նշանակվել էր այն օրը, որը համընկել էր «մահացած կնոջ» ծննդյան օրվա հետ։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T15:11+0400
2026-01-15T15:11+0400
2026-01-15T15:19+0400
թաղում
կին
հնդկաստան
հետաքրքիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97779062_0:149:3111:1899_1920x0_80_0_0_63534b86b4b81c994be6c020b1071918.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հնդկաստանի բնակիչը, որին մահացած են համարել, կենդանության նշաններ է ցույց տվել իր հուղարկավորությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Այս մասին պատմել է տեղական «Hindustan Live» թերթը։Նշվում է, որ արտասովոր դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում։103-ամյա կինը երկու ամիս անկողնուց վեր չէր կացել։ Վերջին օրերին նա ոչինչ չէր ուտում և գրեթե ոչինչ չէր խմում։ Երբ նա դադարեց շարժվել, հարազատները ենթադրեցին, որ կինը մահացել է։Time ամսագիրը նշել է 2021 թվականի լավագույն գյուտերըԹերթը գրում է, որ հայտնի չէ` բժիշկները հաստատե՞լ էին երկարակյաց կնոջ մահը, թե ոչ, սակայն ընտանիքը սկսել է պատրաստվել հուղարկավորությանը։Հանգամանքների բերումով այն նախատեսվում էր անցկացնել «մահացածի» ծննդյան օրը։Հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենար այդ ամենը, եթե «մահացած» կնոջ թոռը չնկատեր, որ նրա ոտքերի մատները շարժվում են։«Երբ մենք նրա քթից բամբակը հանեցինք (հուղարկավորության նախապատրաստական աշխատանքների տարր – Sputnik), նա սկսեց ծանր շնչել», – տղամարդու խոսքերն է մեջբերում թերթը։Ոչ միայն գեներ ու առողջ սնունդ․ որո՞նք են երկար ապրելու կանոններըԱյն բանից հետո, երբ կինը հրաշքով կենդանացել է, ընտանիքը չեղարկել է հուղարկավորությունը` փոխարենը նշելով փաստացի նրա երկրորդ ծննդյան օրը։
հնդկաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97779062_191:0:2920:2047_1920x0_80_0_0_191fb1944da56df20aa8ff98263a2463.jpg.webp
թաղում, կին, հնդկաստան, հետաքրքիր
թաղում, կին, հնդկաստան, հետաքրքիր
Հանգամանքների բերումով հուղարկավորության օրը նշանակվել էր այն օրը, որը համընկել էր «մահացած կնոջ» ծննդյան օրվա հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հնդկաստանի բնակիչը, որին մահացած են համարել, կենդանության նշաններ է ցույց տվել իր հուղարկավորությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Այս մասին պատմել է տեղական «Hindustan Live» թերթը։
Նշվում է, որ արտասովոր դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում։
103-ամյա կինը երկու ամիս անկողնուց վեր չէր կացել։ Վերջին օրերին նա ոչինչ չէր ուտում և գրեթե ոչինչ չէր խմում։ Երբ նա դադարեց շարժվել, հարազատները ենթադրեցին, որ կինը մահացել է։
Թերթը գրում է, որ հայտնի չէ` բժիշկները հաստատե՞լ էին երկարակյաց կնոջ մահը, թե ոչ, սակայն ընտանիքը սկսել է պատրաստվել հուղարկավորությանը։
Հանգամանքների բերումով այն նախատեսվում էր անցկացնել «մահացածի» ծննդյան օրը։
Հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենար այդ ամենը, եթե «մահացած» կնոջ թոռը չնկատեր, որ նրա ոտքերի մատները շարժվում են։
«Երբ մենք նրա քթից բամբակը հանեցինք (հուղարկավորության նախապատրաստական աշխատանքների տարր – Sputnik), նա սկսեց ծանր շնչել», – տղամարդու խոսքերն է մեջբերում թերթը։
Այն բանից հետո, երբ կինը հրաշքով կենդանացել է, ընտանիքը չեղարկել է հուղարկավորությունը` փոխարենը նշելով փաստացի նրա երկրորդ ծննդյան օրը։