Դանիացի զինվորականները պարտավոր կլինեն պատասխանել կրակին, եթե ամերիկյան ուժերը հարձակվեն Գրենլանդիայի վրա։ Այս մասին The Intercept-ին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Թոբիաս Ռոեդ Յենսենը։
«Դանիական զորամիավորումները պարտավոր են պաշտպանել Դանիայի տարածքը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում անհապաղ պաշտպանական միջոցներ ձեռնարկելով», — ասել է նա։
Նրա խոսքով՝ սեփական տարածքը պաշտպանելու իրավունքը դանիացի զինվորականներին տրվում է 1952 թվականի թագավորական հրամանագրով։ Յենսենը հավելել է, որ այս հրամանագիրը տարածվում է ողջ երկրի վրա՝ ներառյալ Գրենլանդիան։ Թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս փաստաթուղթը թույլ է տալիս դանիացի զինվորականներին պաշտպանել երկիրը՝ առանց քաղաքական կամ ռազմական ղեկավարության ցուցումներին սպասելու։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ինչպես են Դանիայի զինված ուժերը պատասխանելու ԱՄՆ զինված ուժերի կողմից հնարավոր հարվածին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: