Ցուցարարներին սպանելու համար 3500 դոլար են վճարել. նախարար

Ցուցարարներին սպանելու համար 3500 դոլար են վճարել. նախարար

Իրանում ցուցարարներին սպանելու համար 3500 դոլար են վճարել. հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը,- խմբ) և նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն՝ անջատողականներին և ահաբեկիչներին օգնելու համար»։ 

Ըստ նախարարի՝ մարդկանց սպանելու համար ահաբեկիչներին վճարել են գրեթե 3500 դոլար, ավտոմեքենաներ այրելու համար՝ գրեթե 1500 դոլար, իսկ ոստիկանական բաժանմունքներ այրելու համար՝ մոտ 500 դոլար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment