Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ-ի՝ մեզ համար բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա իրողություն է։ Այլ բան է, որ այո՛, կիսում ենք, արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ԻԻՀ-ի կամ որևէ այլ դեսպանատան աշխատանք։ Մենք ուշադիր կհետևենք, այդ թվում՝ այդ իրավիճակի հետ կապված մտահոգություններին, և մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա»,-ասաց Փաշինյանը: