Կյանիքց հեռացել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն վոլեյբոլիստ Նորայր Շահբազյանը

91 տարեկանում կյանիքց հեռացել է անվանի վոլեյբոլիստ Նորայր Շահբազյանը, հաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը

«Նորայր Շահբազյանը եղել է վոլեյբոլ մարզաձևից ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, իսկ 2004 թվականին ՀՎՖ-ի որոշմամբ Նորայր Շահբազյանը ճանաչվել է «Հայաստանի 20-րդ դարի լավագույն վոլեյբոլիստ»:

2026 թվականի ՀՎՖ 10-րդ համագումարի ժամանակ Նորայր Շահբազյանին շնորհվել է «ՀՎՖ պատվավոր անդամ» կոչումը:

ՀՎՖ ամբողջ անձնակազմը և հայկական վոլեյբոլի մեծ ընտանիքը ցավակցում է Շահբազյանների ընտանիքին և բարեկամներին»,- նշված է ՀՎՖ-ի ցավակցական ուղերձում։

Նորայր Շահբազյանի հոգեհանգիստը կկայանա հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ից, Երևանի Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող սրահում։

Leave a Comment