https://arm.sputniknews.ru/20260115/kremly-hamadzajn-e-trampi-het-ukrainajum-kargavvorman-gvortsyntacn-argelakum-e-zelenskin-97778258.html
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Ուկրաինայում կարգավորման գործընթացն արգելակում է Զելենսկին
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Ուկրաինայում կարգավորման գործընթացն արգելակում է Զելենսկին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդի հայտարարությունը։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T14:25+0400
2026-01-15T14:25+0400
2026-01-15T14:25+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
դոնալդ թրամփ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1847/72/18477228_0:158:3077:1889_1920x0_80_0_0_2bae19fad900ba9cab3ab18ee30341f1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ Վլադիմիր Զելենսկին է արգելակում Ուկրաինայում կարգավորման գործընթացը։Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը բաց է մնում կարգավորման համար, Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կիևի իրավիճակը կարգավորման գործընթացի հարցում օրեցօր վատթարանում է, ժամանակն է, որ Զելենսկին որոշում կայացնի։Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինն այսօր Կրեմլում ելույթ կունենա նորանշանակ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ելույթը նվիրված կլինի արտաքին քաղաքականության հիմնական հարցերին։Հունվարի 15–ին Սպիտակ տան ղեկավարը «Reuters»-ին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է գործարք կնքել, և որ Զելենսկին է մեղավոր հակամարտության կարգավորման ձգձգումների համար։ Bloomberg-ը երեկ հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է ՌԴ այցելել հունվարին։Պարբերականի տվյալներով՝ նախատեսվում է քննարկել Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման նախագծերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1847/72/18477228_174:0:2903:2047_1920x0_80_0_0_1afde609790e5548ffa6d98ec943a69e.jpg.webp
դմիտրի պեսկով, ուկրաինա, դոնալդ թրամփ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
դմիտրի պեսկով, ուկրաինա, դոնալդ թրամփ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ Վլադիմիր Զելենսկին է արգելակում Ուկրաինայում կարգավորման գործընթացը։
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը բաց է մնում կարգավորման համար, Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կիևի իրավիճակը կարգավորման գործընթացի հարցում օրեցօր վատթարանում է, ժամանակն է, որ Զելենսկին որոշում կայացնի։
Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինն այսօր Կրեմլում ելույթ կունենա նորանշանակ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ելույթը նվիրված կլինի արտաքին քաղաքականության հիմնական հարցերին։
Հունվարի 15–ին Սպիտակ տան ղեկավարը «Reuters»-ին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է գործարք կնքել, և որ Զելենսկին է մեղավոր հակամարտության կարգավորման ձգձգումների համար։ Bloomberg-ը երեկ հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է ՌԴ այցելել հունվարին։
Պարբերականի տվյալներով՝ նախատեսվում է քննարկել Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման նախագծերը։