Aurora News | Պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել. Ավանեսյան

Կառավարությունն այդ մասով հայտարարություն ներկայացրել է, ես էլ հայտարարագիր կներկայցնեմ, մանրամասն կհասկանաք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա էլ է 9 մլն պարգևավճար ստացել: 

Ավանեսյանը նշել է, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության վերաբերյալ նոր որոշումը վերաբերում է ամբողջ պետական համակարգին։

«Զարմանում եմ, որ այս հարցը տալիս եք։ Դուք կառավարության որոշումների արձանագրումների ժամանակ չե՞ք արձանագրել, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել, և սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ որոշմանը նախորդել են քննարկումներ պետական համակարգի աշխատակիցների հետ, քանի որ պետությունն ունի խնդիր՝ ներգրավել և պահպանել որակյալ մասնագետներին։

«Մենք խնդիր ունենք պետական համակարգում ներգրավելու մասնագետների և պահելու այն ռեսուրսը, ինչը օգնում է պետության զարգացմանը»,– ընդգծեց նախարարը։

Ավանեսյանը հիշեցրել է, որ 2017 թվականից մինչ այսօր ՀՀ բյուջեի աճը ենթադրում է կրկնակի, եռակի, քառակի աշխատանք, և այդ հանգամանքը պետք է արտացոլվի նաև պետական ծառայողների վարձատրության մեջ։

Խոսելով իր ենթակայության տակ աշխատող բուժաշխատողների մասին՝ նա նշել է, որ կան բժիշկներ, որոնք մեկ ամսում ստանում են նման պարգևավճարներ։

Leave a Comment