Ամերիկյան կողմը նախնական 140 միլիոն դոլար է արդեն հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար. Փաշինյան


Քաղաքականություն


Ամերիկյան կողմը նախնական 140 միլիոն դոլար է արդեն հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է կոնկրետ ներդրումներին՝ Փաշինյանն ասաց, թե դրանք կախված են կոնկրետ նախագծերից։

«Արդեն նախագծա-նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու՝ ակնհայտ է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ միայն նախագծի հաստատումի հաշվարկումից հետո ամեն նախագծի գինը պարզ կլինի։


Leave a Comment