Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Պեսկով

Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ՝ Ուկրաինայում խաղաղության գործընթացը խոչընդոտում է հենց Վոլոդիմիր Զելենսկին։

Կրեմլը չի հաստատել այն տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը պատրաստ է համաձայնել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ այդ կոնտինգենտում ներառելով Չինաստանի և Գլոբալ հարավի երկրների զինվորներին։  

Պեսկովի հիմնական հայտարարությունները ստորև՝

– Պուտինը դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ելույթ կունենա արտաքին քաղաքականության թեմայով։  

– Կրեմլը համաձայն է Թրամփի դիրքորոշման հետ՝ խաղաղության գործընթացը խոչընդոտում է հենց Զելենսկին։  

– Կիևյան ռեժիմի համար իրավիճակն օրեցօր վատթարանում է, որոշումներ կայացնելու «միջանցքը» նեղանում է։  

– Զելենսկուն եկել է պատասխանատվություն ստանձնելու և խաղաղությանը նպաստող որոշումներ կայացնելու ժամանակը, սակայն նա դա չի անում։  

– Ռուսաստանը չի ստացել ԱՄՆ-ից պատասխան Պուտինի՝ ՍՆՎ-ի պայմանները երկարաձգելու նախաձեռնության վերաբերյալ, սակայն սպասում է դրան։  

– Ավելի շահավետ ՍՆՎ պայմանագիր անհրաժեշտ է բոլորի համար, բայց դրա մշակումը բարդ և երկարատև գործընթաց է։  

– Պուտինը նշել է, որ ՍՆՎ-ի փաստաթղթերում պետք է հաշվի առնվի նաև Արևմուտքի ողջ միջուկային ներուժը (Պեսկովը՝ Չինաստանը ներառելու ԱՄՆ ցանկության մասին)։  

– Ռուսաստանը համարում է արդիական և անհրաժեշտ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակումը, կապի ալիքները գործում են։  

– Մոսկվան կարևոր է համարում ամերիկացիներին իրենց տեսակետները ներկայացնել այն քննարկումների վերաբերյալ, որոնք ընթանում են ուկրաինական հարցի շուրջ։

Leave a Comment