Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանը նրա նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել․ փաստաբան

«Սթրայքբոլի» գործով տնային կալանքի տակ գտնվող Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանը նրա նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։

Leave a Comment