ՌԴ-ն վտարում է Բրիտանիայի դեսպանատան աշխատակցի. նրան մեղադրում են բրիտանական հատուկ ծառայությունների համար գաղտնի աշխատելու մեջ

Քաղաքականություն

15.01.2026 | 14:00

Ռուսաստանը զրկել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակից Գարեթ Սամուել Դեյվիսի հավատարմագրումից, որին Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մեղադրում է բրիտանական հատուկ ծառայությունների համար քողարկված աշխատելու մեջ, գրում է Meduza-ն։

ԱԴԾ-ն պնդում է, որ Դեյվիսը, որը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական և տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարն էր, «բրիտանական հետախուզական ծառայությունների չհայտարարագրված աշխատակից» է։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակիյուին և «խիստ բողոք» հայտնել։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գարեթ Սամուել Դեյվիսը, որին զրկել են հավատարմագրումից, պետք է լքի երկիրը երկու շաբաթվա ընթացքում և խոստացել, որ եթե «Լոնդոնը գնա իրավիճակի սրման», ռուսական կողմը հայելային  կպատասխանի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment