Փաշինյան․ Գերիների ու սիրիացի վարձկանների վերադարձն իրար հետ կապ չունեն

Փաշինյան․ Գերիների ու սիրիացի վարձկանների վերադարձն իրար հետ կապ չունեն

15 հունվարի 2026 – 14:05 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանում 44-օրյա պատերազմի ընթացքում վարձկանության մեղադրանքով դատապարտված սիրիացի քաղաքացիների վերադարձը միմյանց հետ կապ չունեն, հայտնում է Radar Armenia-ն։

«Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի բարենպաստ կդարձնի»,-ասել է նա:

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Նույնը օրը հայտնի է դարձել, որ ՀՀ-ն 2020-ին Արցախում ձերբակալված սիրիացի ահաբեկիչներին է փոխանցել Սիրիային՝ Թուրքիայի միջոցով: Հայաստանը ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներին հանձնել է Սիրիային, որպեսզի վերջիններս պատժի մնացած մասը կրեն իրենց երկրում։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը:

Leave a Comment