Ինձ համար այս պահին ամենակարևորն այն է, որ Վիգենին տեսնեմ, չեմ հավատում, որ սա իրականություն է

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, Լիբանից ժամանեց Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվելու է ամուսնու մոտ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Լինդան ամբողջ ժամանակ լաց էր լինում՝ ուրախության արցունքներ։ նա 5 տարի չի տեսել ամուսնուն, անցել է անասելի տառապանքների միջով։
Լինդան ասել է, որ հիմա արդեն իրենց որդին կամուսնանա։ Պսակադրությանը ներկա կլինի նաև Վիգենը, որն այնքա՜ն փափագում էր տեսնել այդ օրը։

Leave a Comment