Նիկոլ Փաշինյանը հավատացրեց, թե Արգիշտի Քյարամյանին պաշտոն չի տա՝ ի շնորհակալություն տիրադավ հայրիկի

Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, թե չի պատրաստվում Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն տալ։

Լրագրողն այսօր նրանից հետաքրքրվեց՝ եթե պաշտոն տա Քյարամային՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ դա իր շնորհակալությունն է Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, ով, ըստ մամուլի, Արգիշտի Քյարամյանի հայրն է։

«Ո՛չ, ձեր բոլոր հարցերի պատասխանն է ոչ»,- հավատացրեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն այն եպիսկոպոսներից է, ովքեր եկեղեցու դեմ արշավում միացել են Նիկոլ Փաշինյանին ու ստացել տիրադավ անունը։

Leave a Comment