Լրագրողը 18+ մեջբերումներ արեց Նիկոլ Փաշինյանի հեղինակած գրքից 

15 Հունվարի, 2026

«Ինձ համար ամենատարակուսելին, անկեղծ ասած պատերազմի դրվագում ձեր նկարագրությունները էլի մեջբերում եմ․ «ամենահրեշավոր, ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ աղաղակը խեղդվում է ծավիծաղի, երգ ու պարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան ճխորի մեջ: Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի, մայրերի, քույրերի կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում՝ չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության և որհասի շեմին: Ես տեսնում էի այդ պատերազմը, այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին բոզացած և դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»։

Դուք նախօրոք պլանավորե՞լ էիք այս ամենը, Պարոն Փաշինյան։ Այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների հարազատների, մեղմ ասած, ողբը պիտի խլացվի ձեր զարկած թմբուկների, ձեր կազմակերպած ֆեստիվառների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմունկի մեջ: Այս ամենը պլանավորվա՞ծ է»,- այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրոցներից մեկն այս հարցն է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով վերջինիս հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment