Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի մեղադրանքներին

https://arm.sputniknews.ru/20260115/nikvol-pashinjany-pataskhanel-e-hajastanum-irani-nvoranshanak-despani-meghadranqnerin-97775436.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97772905_150:0:1051:676_1920x0_80_0_0_5071dd0870c26973967da977e7292041.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, դեսպան, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, հայաստան, դեսպանատուն

նիկոլ փաշինյան, դեսպան, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, հայաստան, դեսպանատուն

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` ժողովրդավարական սկզբունքների շրջանակում կապահովեն, որ ԻԻՀ դեսպանատան գործունեության հետ կապված խնդիր չառաջանա։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. 2018 թվականից այս կողմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, ու մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրղոլամին հունվարի 14–ին ասուլիսի ժամանակ փաստացի մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Նա նշեց, որ թեև իրենք շարունակաբար բողոքում են, բայց այդ գործընթացը շարունակվում է։

«Մենք ուշադիր կհետևենք, որ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակում ապահովենք ու միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական ԻԻՀ դեսպանատան գործունեության հետ կապված խնդիր չառաջանա։ Այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարչական վարույթներ»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Leave a Comment