
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սոմալիի մշտական ներկայացուցչությունը, որը հունվարին նախագահում է Անվտանգության խորհրդում։
«Նախագահությունն ԱՄՆ-ի խնդրանքով մտադիր է Իրանում ստեղծված իկրավիճակի վերաբերյալ ճեպազրույց նշանակել հինգշաբթի օրը՝ 2026 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին)», – լրագրողներին տեղեկացրել է Սոմալիի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը: