Մի քանի դեպքով վարույթներ են նախաձեռնվել. վարչապետը՝ Իրանի դեսպանատան մոտ հանրահավաքի մասին

Մի քանի դեպքով վարույթներ են նախաձեռնվել. վարչապետը՝ Իրանի դեսպանատան մոտ հանրահավաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանում ընթացող իրադարձություններին՝ նշելով, որ հայկական կողմը ուշադիր է հետևում այնտեղից հնչող զարգացումներին։

«Ամեն ինչ արել ու շարունակելու ենք անել, որ Իրանի՝ մեզ համար բարեկամական ու եղբայրական երկրի մտահոգությունները փարատվեն»,– ասել է նա։

Նա հիշեցրել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում որևէ տեղ հանրահավաք չի արգելվել։ «Եվ մենք չենք կարող առանձին վերցված մի դեպքում այլ կերպ վարվել»,– ընդգծել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կիսում են այն կարծիքը, որ արտահայտության ձևերը չպետք է խաթարեն Իրանի կամ ընդհանրապես որևէ դեսպանատան աշխատանքը։

Միաժամանակ նա նշել է, որ կարևոր է օրենքի խախտում չլինելը։ Ովքեր կանցնեն այդ գիծը, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։ «Ես գիտեմ՝ համապատասխան վարույթներ են նախաձեռնվել մի քանի դեպքով»,– եզրափակել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment