ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներառվեն ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում, նախագծին կառավարությունը հավանություն է տվել հունվարի 15-ին։
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխությունը՝ «հաշվի առնելով նշված կառույցների բարձր ռազմավարական ռիսկայնությունը և դրանց նկատմամբ հնարավոր սպառնալիքները՝ երկրի պաշտպանունակության և ընտրական գործընթացի անվտանգության տեսանկյունից»։
Պահպանության ծախսերը կիրականացվեն գործող միջոցների հաշվին։
