Yerkir.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2025թ. մարտի 19-ի մրցույթի արդյունքները վիճարկվում են դատարանում։
Ռեկտորի թեկնածու Հայկ Ղազարյանի կողմից հայցադիմում է ներկայացվել այդ մրցույթի արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ և ԵԴ2/11985/02/25 քաղաքացիական գործով հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Հիշեցնենք, որ այդ մրցույթի արդյունքում ռեկտոր է ընտրվել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: