Դատախազությունը նոր հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիական նոր հայց է ներկայացրել Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր դեմ, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել շուրջ 35 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։

Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել դեռևս 2021 թվականին։ Հայցը դատարան է մուտքագրվել շուրջ երկու շաբաթ առաջ և մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին։

Leave a Comment