Հայերը «Տրանսիլվանիա» նավով հաճույքի մշակույթ բերեցին Հայաստան. այսպես է ձևակերպում 1948-ի Մեծ հայրենադարձությունը «Հյուսվող հիշողություններ» ցուցադրության համակարգող, Տեր-Ղևոնդյան, Չորբաջյան, Խաչատուրյան և Դևեջյան չորս տոհմի ժառանգորդ Արմինե Տեր-Ղևոնդյանը։ Ցուցադրությունը գործելու է դեկտեմբերի 24-ից մարտի 1-ը Պատմության թանգարանում։ Այն պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերից 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին Խորհրդային Հայաստան եկած այս գերդաստանների ժառանգությունն է։