Մեծ հերթեր պոլիկլինիկաներում չկան, թեև լինում են պիկ ժամեր. Անահիտ Ավանեսյանը` առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված իրավիճակի մասին:
«Այսօր ժամը 10։00–ի դրությամբ ունենք 87 հազար 48 ապահովագրական գրանցված այց, որից 7 հազար 739–ը ամբուլատոր այցեր են, 8 612–ը` հիվանդանոցային դեպքեր։ Այս աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակում է։ Ընթացիկ շտկումներ ենք անում, որ համակարգն ավելի մարդակենտրոն լինի»,– հայտարարեց առողջապահության նախարարը։