35 տարի չենք իմացել, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ. Փաշինյան


Քաղաքականություն


«Հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում»,-կառավարության նիստի մեկնրակին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ ԱԳՆ-ի և ԱՄՆ պետքարտուղարի ստորագրած ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթին։

Ըստ Փաշինյանի, այն այլևս գործնական իրողություն է։

«Այն այլևս գործնական իրականություն ու իրողություն է։ Մեզ անհրաժեշտ է, որ խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը»,- ընդգծեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը որպես պետություն ու ժողովուրդը որպես հանրություն չի իմացել, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ։

«Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք։ Շատ փոքր ու դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, սա նորմալ է, որովհետև 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել, իսկ հիմա տրամաբանությունը փոխվում է»,- ասաց նա։


Leave a Comment