ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Իրանից Ադրբեջանով չհեռանալ

Քաղաքականություն

15.01.2026 | 11:35

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Եթե դա անվտանգ է, դիտարկել ցամաքային ճանապարհով Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«ԱՄՆ քաղաքացիները, որոնք անհապաղ անհրաժեշտություն ունեն Իրանից մեկնելու Ադրբեջանով, պետք է տեղյակ լինեն, որ Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակվել է ԱՄՆ քաղաքացիների համար լարվածության աճի ժամանակահատվածներում, ինչպիսին էր 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը: ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից մեկնելու այլընտրանքային ուղիներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment