Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանին․ Քնայսլ – 5tv

Իսրայելը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ավստրիայի նախկին արտգործնախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը։ 

«Անկասկած։ Իսրայելցիներն իրենք են սա ասում, սա այլևս միայն մեր ենթադրություն չէ։  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է այդ մասին, նույնը ասել են նաև կառավարության մյուս անդամները», – ասել է նա։  «Եթե Իրանը կրկին առաջ շարժվի իր հետազոտություններում այնքան, որ կարողանա հարստացնել ուրանը ռազմական նպատակներով, ապա, ըստ Նեթանյահուի, եթե ես ճիշտ եմ հիշում ձևակերպումը, Իսրայելն իրեն իրավասու կհամարի կրկին հարվածներ հասցնել Իրանին»:

Քնայսլի կարծիքով՝ այն, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «տասներկուօրյա պատերազմ», ըստ էության «մի տեսակ ժամանակավոր հրադադար էր, այդ թվում այն ֆոնին, որ իսրայելցիների մոտ խնդիրներ են առաջացել»:

Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ։  Մեկ օրից էլ քիչ անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ ԱՄՆ-ը հակամարտության մեջ էր մտել դրա սրացումից 9 օր անց, հունիսի լույս 22-ի գիշերը ամերիկյան զինված ուժերը հարձակվել էին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա:  

Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված էր հասցրել Կատարի Մերձավոր Արևելքի խոշորագույն ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են ամբողջությամբ դադարեցնել կրակը: Հրադադարը սկսել էր գործել հունիսի 24-ին։ 

Leave a Comment