
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը տվյալներ ունի Իրանում ցուցարարների սպանությունների դադարեցման վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Մեզ հայտնել են, որ Իրանում սպանությունները դադարում են, դադարեցվել են։ Դրանք դադարեցվում են, և մահապատիժներ չեն նախատեսվում», – ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ տեղեկությունը ստացվել է վստահելի աղբյուրներից։