ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Քիչ առաջ Լիբանանից Երևան է ժամանել ադրբեջանական գերությունից երեկ ազատ արձակված Վիգեն Էուլջեքջյանի կինը:
Վերջինս տեսախցիկների առջև չկարողացավ զսպել հուզմունքը և նշեց, որ որդու պսակադրությունը կնշեն այն ժամանակ, երբ Վիգենը Լիբանանում լինի:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
Մանրամասները՝ տեսանյութում: