Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջոցով գաղտնի պայմանավորվել են. WP



Համաշխարհային Մամուլ












Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջնորդությամբ գաղտնի պայմանավորվել են չհարձակվել միմյանց վրա։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ակցիաների սկսվելուց մի քանի օր առաջ իսրայելցի պաշտոնյաները Ռուսաստանի միջոցով Իրանի ղեկավարությանը տեղեկացրել են, որ չեն հարվածի Իրանին, եթե Իսրայելն առաջինը հարձակման չենթարկվի: Իրանը պատասխանել է, որ նույնպես ձեռնպահ կմնա կանխարգելիչ հարվածից», – հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Ինչպես նշում է թերթը, Իսրայելի և Իրանի միջև նամակագրությունը, ինչպես նաև Ռուսաստանի դերը որպես միջնորդ, անսովոր էին՝ հաշվի առնելով նրանց միջև թշնամանքը: Սակայն, ըստ աղբյուրների, այդ շփումներն արտացոլում էին Իսրայելի ցանկությունը՝ խուսափել իր գործողությունները որպես Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը սրող գործոն ընկալելուց:

Նշվում է, որ Իրանը կարծում է, որ եթե նույնիսկ իսրայելական հավաստիացումներն անկեղծ լինեին, ապա դեռ կա հնարավորություն, որ ամերիկյան զինվորականները կհարձակվեն:



Leave a Comment