Վենսի ձայնը վճռորոշ է եղել. Սենատը դեմ է քվեարկել Վենեսուելայում Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը

 

ԱՄՆ
փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ձայնը վճռորոշ է եղել Սենատում քվեարկության ժամանակ՝ առանց
Կոնգրեսի հավանության Վենեսուելայի դեմ զինված ուժերի օգտագործումն արգելող
բանաձևի վերաբերյալ: Քվեարկության արդյունքը եղել է՝ 51 դեմ, 50 կողմ: Այս մասին
հաղորդում է The Hill-ը։

Այս
բանաձևի ընդունումը կստիպեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հայցել
Կոնգրեսի հավանությունը Վենեսուելայի դեմ ռազմական ուժի հետագա կիրառման համար։

CNN-ը
հաղորդում է, որ հանրապետականները «պաշտպանել են Թրամփին Վենեսուելայում նրա
ռազմական լիազորությունների սահմանափակումներից»։

 

 

Leave a Comment