Բաքվից Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը Լիբանանից ժամանել է Հայաստան


Մի քանի տարվա գերությունից հետո 3 այլ անձանց հետ Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան, Լիբանանից ժամանել է Հայաստան:

Նա «Զվարթնոց» օդանավակայանից կուղևորվի «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ էլ գտնվում են Վիգեն Էուլջեքջյանը, Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը: 

Հայաստան վերադարձած մյուս անձը՝ Վագիֆ Խաչատրյանը, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում է:

Վիգեն Էուլջեքջյանի կինը նախապես տեղեկացված չի եղել ամուսնու՝ Հայաստան վերադարձի մասին, իմանալուն պես լուծել է տոմսի ձեռք բերման հարցն ու առաջին իսկ չվերթով ժամանել Երևան:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

16 դիտում

Leave a Comment