«Ռեալը» սենսացիոն պարտություն է կրել Ալվարո Արբելոայի նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանացի Ալվարո Արբելոայի նորամուտը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում անհաջող է ստացվել։

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է Սեգունդան ներկայացնող «Ալբասետեին» ու դուրս մնացել հետագա պայքարից։

«Ռեալի» կազմում աչքի են ընկել արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն ու իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Խեֆտե Բետանկորը՝ հաղթական գոլը խփելով ավելացված չորրորդ րոպեին։

Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոան հունվարի 12-ին էր նշանակվել «Ռեալի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով իսպանացի Խաբի Ալոնսոյին։

Leave a Comment