Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ-ի կողմից արտապատվիրակմամբ Շիրակում ծառայություններ մատուցող ՀԿ-ներ և կենտրոններ


Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ընտանիք և համայնք», «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Կարիտաս-Արեգակ» և «Խաչմերուկ» հիմնադրամների աջակցության կենտրոններ, որոնք ԱՍՀ նախարարության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ են մատուցում երեխաների և ավագ սերնդի հիմնահարցերի ոլորտում։

Այս մասին հայտնում է նախարարությունը:

815.jpg (152 KB)

Այցի ընթացքում նախարար Թորոսյանը տեղում ծանոթացել է կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և ծառայությունների մատուցման ընթացքին ու շփվել կենտրոնների շահառուների՝ երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։

816.jpg (222 KB)

Նախարարը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքների իրականացումը նպաստում է առավել հասցեական և արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Նա նաև ընդգծել է պատվիրակված ծառայությունների շարունակական բարելավման և դրանց շրջանակի ընդլայնման կարևորությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

51 դիտում

Leave a Comment