Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարիերան շարունակելու է Սերբիայում։
36-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է հայրենիք և միացել Բելգրադը ներկայացնող ԻՄՏ ակումբին։
Կողմերի միջև համաձայնությունը ձեռք է բերվել ազատ գործակալի սկզբունքով, քանի որ դարպասապահը կարճ ժամանակ առաջ ավարտել էր համագործակցությունը «Նոա» ակումբի հետ։
