
Հստակ կանոններ են սահմանվել ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրությունների համար։ Այս մասին հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը:
«Այժմ սպառողին, որը գրանցված չէ նման կայքերում, կամ չի հանդիսանում ակտիվ մասնակից, չեն կարող, օրինակ, գովազդային SMS հաղորդագրություններ ուղարկվել։ Իսկ ինտերնետ շահումով խաղերի կայքերի օգտատերերը պետք է պարտադիր համաձայնություն տան նման հաղորդագրությունների ստացման, դրանց եղանակների մասին, ինչպես նաև հնարավորություն ունենան ցանկացած պահի հրաժարվելու դրանցից։
Yandex Go հավելվածում քաղաքացիներն արդեն կարող են հստակ տեսնել, թե ինչպես է գոյանում իրենց ուղևորության գինը։ Լավ նորություն կա նաև տաքսու վարորդների համար։
Yandex Go-ն նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը: Ըստ այդմ՝ ուղևորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ ծառայության վարձատրություն չի կիրառվում։
Ստարտ սակագնային պլանի համար իջեցվել է Յանդեքսի միջնորդավճարը, իսկ մյուս սակագների դեպքում համամասնորեն ավելացվել։
Եթե Յանդեքս պլյուս ծառայության հետվճարները նախկինում վճարվում էին վարորդների կողմից, ապա այժմ դրանք ամբողջությամբ կվճարի ընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դիտումների քանակ3