Մարվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում առավոտյան հրդեհ էր բռնկվել։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՆԳՆ ոստիկանության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

«Հրդեհի մասին Փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել առավոտյան։ Մեկնել է մեկ մարտական հաշվարկ։ Կրակը մարված է, տուժածներ չկան»,- հայտնեցին վարչությունից։

Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։

Leave a Comment