Խաբի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից


Իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:

Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ Խաբի Ալոնսոյի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել ավարտել նրա աշխատանքը՝ որպես առաջին թիմի գլխավոր մարզիչ: Ալոնսոն «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի ամռանը:

Նախօրեին «Ռեալ»-ը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 3:2 հաշվով զիջել էր «Բարսելոնա»-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1434 դիտում

Leave a Comment