Aurora News | Թեհրանը սպառնացել է Կատարին

Թեհրանը սպառնացել է Կատարին, որ կհարվածի իր տարածքում գտնվող թիրախներին, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։

«Թեհրանը վերջերս Դոհային ասել է, որ կպատասխանի Կատարին, եթե Միացյալ Նահանգները հարվածի Իրանին», – գրում է հրատարակությունը։

Ըստ Post-ի՝ Իրանը Կատարին տեղեկացրել է, որ նման դեպքում հիմնական թիրախը կլինի երկրում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

Leave a Comment