Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված  հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, հունվարի 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի  13-ի լույս 14-ի գիշերը, 17-ի կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում, 14-ի և 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:  14-ի գիշերային ժամերից ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ 

Снимок.PNG (121 KB)

Երևանում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Снимок 1.PNG (12 KB)

Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    10.7°C (1955 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25.2°C (2008 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -4.3°C

Leave a Comment