Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները:                 

«Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։                        

Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է “Yandex” և “2GIS” հարթակներում։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment