Գնդերեցներին ստիպում են եկեղեցու դեմ գնա՞լ. Մայր Աթոռը հաստատում է սկանդալային տեղեկությունը

««Ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է և նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին»,- արձանագրել են երեքշաբթի Մայր Աթոռում գերագույն հոգևոր խորհրդի ժողովին մասնակցած հոգևորականները: Ըստ տարածված հաղորդագրության՝ իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ՝ ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով և հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներով։ Ժողովի մասնակիցնեը խստորեն դատապարտել են եպիսկոպոսների միանալը վարչապետի, այսպես կոչված, բարենորոգման ծրագրին, նաև իրավապահների ճնշումները եկեղեցականների նկատմամբ:

Leave a Comment