Աշտարակի ձորում տաղավար է այրվել


Հունվարի 14-ին՝ ժամը 21։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։


 


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս տաղավարներ։


 

Դիտումների քանակ5

Leave a Comment