
Սպիտակ տունը X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել՝ առաջարկելով գրենլանդացիներին՝ ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև։
Գրառման մեջ զետեղված է երկու շնասահնակի պատկեր, որոնց առջև նշված էին երկու երթուղիներ, մեկը՝ դեպի ԱՄՆ, մյուսը՝ դեպի Չինաստան և Ռուսաստան։ Գրառման վերնագիրն է՝ «Ո՞ր երթուղին, գրենլանդացի»։
Հունվարի 13-ին Սպիտակ տունը հրապարակել էր մեկ այլ պատկեր՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը Գրենլանդիայի քարտեզի ֆոնին։ Լուսանկարում Թրամփը կանգնած է Սպիտակ տան բարձր պատուհանի մոտ և նայում է ապակու հետևում ցուցադրված կղզու մեծ քարտեզին։ Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը պատկերված էր մոտակայքում՝ նույնպես դեմքով դեպի քարտեզը։ Վերնագիրն էր՝ «Սեղմեք՝ իրավիճակին հետևելու համար»։
Հունվարի 11-ին Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայի պաշտպանությունը «բաղկացած է երկու շան թիմերից»՝ ընդգծելով, որ եթե ԱՄՆ-ն չվերահսկի կղզին, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են դա անել։