TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան



Tert.am-ը գրում է.


TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:



«Նախ, իրավական ուժ չունեցող, սակայն երկրի ճակատագիրը երկարատեւ առումով կանխորոշող փաստաթուղթն ինքնին գեոպոլիտիկ խաղամոլության՝ geopolitical gamble, դրսեւորում է։

Երկրորդը, այն ցավալիորեն հիշեցնում է ժամանակին առկա նմանատիպ նախագծերը՝ Պանամայի եւ Սուեզի ջրանցքներ, Սեւծովյան նեղուցներ եւ այլն։


Նշված երեք օրինակներն ապացուցում են մեկ ընդհանուր ճշմարտություն, որը փորձում է սվաղել Փաշինյանը՝ գեոպոլիտիկ նշանակության օբյեկտների ցանկացած իրավական եւ փաստացի արտապատվիրակում հարված է ինքնիշխանությանը։

Իսկ արժանապատվություն ունեցող պետությունները ոչ միայն նման նոր սխալներ չեն գործում, այլև ուղղում են նախկինները։

Երրորդը, Հայաստանի լոգիստիկ պոտենցիալի մսխումն ու վերածումը լոկ մեկ ուղղությամբ, մեկ ուժի կենտրոնի շահերի սպասարկման անվան ներքո թուրք-ադրբեջանական ռազմավարական գերակայությունների իրագործմանը ինքնին ծանր հարված է ինքնիշխանությանը։

Չորրորդը։ Հայտարարությունը փաստացի կիրառում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անարգել կապի սկզբունքը՝ մինչ Հայաստանը ստանում է երկարաժամկետ և պայմանական «փոխադարձ օգուտների» խոստում։ Այսպիսով, Ադրբեջանն անմիջապես հասնում է իր ռազմավարական նպատակին, մինչդեռ Հայաստանի օգուտները կախված են ապագա «բարեփոխումներից» և Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment