Բալանսավորում՝ հանուն աթոռի ամրության

Փաշինյանը բալանսավորված քաղաքականություն է փորձում վարել․ Գերմանիայից Ռուսաստան այցը՝ օրինակ։ Բալանսավորված քաղաքականություն ոչ թե Հայաստանի շահերի համար, այլ նախընտրական փուլում սեփական շահերի, ռիսկերի գնահատման համար՝ կարծում են քաղաքագետները։

Սուրենյանցի հետ համակարծիք է Հակոբ Բադալյանը․ Փաշինյանն ուզում է հասկանալ՝ երկու բեևեռներից ինչ աջակցություն է ստանում, և ինչն ամենակարևորն է՝ վտանգ չի լինում։

Փաշինյանը, հնարավոր է, կոմունիկացիոն կամուրջի դերակատարություն է ստանձնել Բեռլինից Մոսկվա, թեկուզ ինչ-որ տրամադրություն, մեսիջ փոխանցելու հարցում՝ կարծում է Բադալյանը՝ հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունները։

Սա լուրջ դերակատարության մասին է խոսում, որը Փաշինյանին չէր վստահի ո՛չ Գերմանիան, ո՛չ ՌԴ-ն՝ նշում է Սուրենյանցը. եթե երկու պետությունների միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակ լիներ, կընտրեին օրինակ՝ Հունգարիայի վարչապետին, որը քաղաքականապես կշիռ ունեցող գործիչ է։