«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքը․ հեղուկացված գազի վաճառքը կասեցվել է

Քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա իրականացվել են վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում

«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքը․ հեղուկացված գազի վաճառքը կասեցվել է


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում, հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում՝ Երևան, Լենինգրադյան 48։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության», – նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment