Բաքվում մեզ հավաստիացրել էին, որ լավ նորություն է լինելու․ Քոչինյան

«Ինչքանով ես եմ հասկանում՝ խոսակցությունը
նոր չէր։ Տևական ժամանակ է՝ կար այն գաղափարը, որ առնվազն  մի խումբ ռազմագերիներ պետք է վերադառնան Հայաստան։
Թեման քննարկվել էր նաև մեր քաղհասարակության՝ Բաքու կատարած այցի ընթացքում, և մեզ
հավաստիացրել էին, որ առաջիկայում լավ նորություններ կլինեն, և փառք Աստծու, այդ լավ
նորությունները եղան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական խորհրդի» ղեկավար
Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանից
4 գերիների Հայաստան վերադարձին։

Քոչինյանն
այս գործընթացը կապում է Վաշինգտոնում 
TRIPP-ի վերաբերյալ ստորագրված հայ-ամերիկյան համատեղ հայտարարության հետ
․ «Մի բառով կարող ենք ասել,
որ շատ դրական զարգացում է, բայց արձանագրենք, որ Բաքվում շարունակում է մնալ
19  հայ ռազմագերի, որոնց վերադարձի ուղղությամբ
մենք ու իշխանությունը պետք է շարունակենք աշխատել
»։

Խոսելով ստորագրված հայտարարության մասին՝
մեր զրուցակիցը նշեց, որ իրենց կենտրոնի աշխատակիցները հաշվել են՝ 16 անգամ հիշատակված
է  ինքնիշխանություն բառը, 14 անգամ իրավազորություն
բառը, բայց մանիպուլյացիաները շարունակվում են
․ «Հարցերի մոտավորապես 90
տոկոսի պատասխաններն այս փաստաթղթով տրվել են։ Ամենաշահարկված հարցն այն էր, թե ինչպես
են մաքսային ու անձնագրային հարցերը լուծվելու։ Այդ հարցի պատասխանը ևս տրվեց՝ ամբողջ
վերահսկողությունը տեղի է  ունենալու ՀՀ ինքնիշխանության
ներքո
»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

 

Leave a Comment